Մեծ Բրիտանիայում օգոստոսին տարեկան գնաճը դանդաղել է մինչև 9,9 %՝ մեկ ամիս առաջվա 10,1 %-ի դիմաց: Այդ մասին են վկայում երկրի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալները, հայտնում է CNBC-ն։
Օգոստոսին սպառողական գներն աճել են 0,5 %-ով՝ հուլիսի 0,6 % աճից հետո:
DailyFX պորտալի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին տարեկան՝ 10,2 % գնաճ, ամսական՝ 0,6 %:
Միևնույն ժամանակ, CPIH ինդեքսը (գնաճը՝ հաշվի առնելով բնակարանատերերի կողմից բնակարանների պահպանման ծախսերը) կազմել է 8,6 %՝ մեկ ամիս առաջ գրանցված՝ 8,8 %-ից հետո։ Օգոստոսին՝ ըստ այս ցուցանիշի, գներն աճել են 0,5 %-ով՝ հուլիսի 0,6 %-ից հետո։
Դանդաղումը կապված է շարժիչային վառելիքի արժեքի նվազման հետ, իսկ գների աճին նպաստել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև հագուստի և կոշիկի թանկացումը, ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում