Որքա՞ն արժե Ռուսաստան բերված վերափոխված Volvo XC60-ը

1 Min Read

Ռուս դիլերներից մեկը վաճառքի է հանել երկրորդ սերնդի վերափոխված շվեդական Volvo XC60 քրոսովերը։

Մեքենայի արժեքը կազմում է 8.05 մլն ռուբլի,- գրում է Autonews.ru-ն։

Այս մեքենան հասանելի է Momentum կոնֆիգուրացիայում: Այն ունի 249 ձիաուժ հզորությամբ 2,0 լիտրանոց բենզինային շարժիչ, որը զուգակցված է ավտոմատ փոխանցման տուփի հետ։

Volvo XC60-ը վերափոխված տարբերակով առաջին անգամ ներկայացվել է 2021 թվականին։ Մեքենան ստացել է մի փոքր փոփոխված տեսք։ Քրոսովերը նախորդից տարբերվում է մի փոքր փոփոխված ռադիատորի ցանցով և նոր դիզայնի անիվներով:

Բացի այդ XC60-ն ունի բոլորովին նոր տեղեկատվական Android օպերացիոն համակարգ, որը հասանելի է Googleի հավելվածներին և Google Maps քարտեզագրման ծառայության վրա հիմնված նավիգատորին: Volvo XC60-ը մինչև այժմ Ռուսաստանում արժեր 3.799.000 ռուբլիի:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով