ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում

0 Min Read

Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ պետքարտուղարի տեղակալ Զեյան վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը։

«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների և անկախ դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առաջ մղման հարցերում»,- նշված է հաղորդագրությունում:

Կիսվեք այս հոդվածով