Վրաստանի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչն աղքատ է:
Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ 2024 թվականի հունիսի դրությամբ կենսապահովման նպաստ է ստանում 673 հազար մարդ (հունվարից՝ +25.4 հազար)։ Սա երկրի բնակչության 18.2%-ն է (3.69 մլն մարդ):
Նրանցից 223 հազարը սոցիալապես պաշտպանված քաղաքացիների զբաղվածության պետական ծրագրի մասնակիցներ են, որոնք այդ ծրագրերից կշարունակեն օգտվել առնվազն 4 տարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում