ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածն այսօր երկու ժամով կփակվի։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Հուլիսի 15-ին` ժամը 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում, միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի (Ս․ Ավետիսյան հրապարակ) հատվածը տոնական միջոցառումների անցկացման նպատակով փակվելու է»,- հայտնում են նախարարությունից։
Որպես շրջանցող ճանապարհ առաջարկվում է Թորոսյան-Շահումյան հատվածը։