Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հետ։
Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվորողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։
Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։
Հավելենք, որ մարզային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։