Հանճարը կարող է սահմաններ ունենալ, հիմարը` երբեք:
Էլբերտ Հաբարդ/ գրող, փիլիսոփա/
Փողը երջանկություն չի բերում, սակայն հանգստացնում է նյարդերը:
Շոն Օ’Քեյսի/ դրամատուրգ, սցենարիստ/
Համառությունն է, որ անհնարը դարձնում է հնարավոր, հնարավորը` հավանական, հավանականը` միանշանակ:
Ռոբերտ Հալֆ/ գործարար/
Նա, ով հաղթում է ուրիշներին` զորեղ է: Նա, ով հաղթում է ինքն իրեն` ամենազոր:
Լաո Ցզի/ փիլիսոփա/
Փողը ծովի ջրի պես է` խմում ես ու ավելի ծարավում: Սա վերաբերում է նաև փառքին:
Արթուր Շոպենհաուեր/ փիլիսոփա, գրող/
Անիմաստ է կարծել, որ որևէ մեկը ձեր տեսակը կամ անհատականությունը կգնահատի` հաշվի չառնելով ձեր հագուկապը:
Բրայան Թրեյսի/ տնտեսագետ, գրող/
Ցանկանում եք հաջողության հասնել` կրկնապատկեք ձախողումների քանակը:
Թոմաս Ջոն Վաթսոն/ գործարար, IBM կորպորացիայի ղեկավար/
Երեխաներին լավագույնս ապահովելու համար ավելի լավ է նրանց աշխատասեր լինել սովորեցնել, քան` ժառանգություն թողնել:
Ռիչարդ Ուեյթլի/ հոգևորական, փիլիսոփա, գրող/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում