Հայաստանում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են։
Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Եթե նախորդ տարվա՝ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 385 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերը 410-ն են՝ 25-ով ավելի։
Այսպես․
- Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը) արձանագրված դեպքերն ավելացել են 8-ով։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 21 դեպք, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 29 դեպք։
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններն ավելացել են 18-ով։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 206 դեպք, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 224 դեպք։
- Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը նվազել են 1-ով։ 2023 թվականի հունվար մայիսին գրանցվել է 158 դեպք, 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 157 դեպք։
Աճել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններ դեպքերը։
2023 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 374 դեպք, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 416 դեպք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում