Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանը կդառնա «սմարթ սիթի», կատարվող ամբողջ աշխատանքն էլ առցանց երևալու է։ Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգն ընդլայնվում է։ Քարտեզներում կտեսնենք, թե ավտոբուսները, աղբատար մեքենաները, շտապօգնության ավտոմեքենաները որտեղ են գտնվում:

ԱՄՆ-Հայաստան առևտաշրջանառությունը 2020 թվականից այս կողմ եռապատկվել է: 2020 արձանագրված 96 մլն դոլարից 2023 հասել է 321 մլն դոլարի:

Հայաստանում 2024թ․առաջին եռամսյակի դրությամբ կա 8 ապահովագրական ընկերություն։ Ոչ կյանքի ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալները կազմել են 43.62 տրլն դրամ, իսկ հատուցումների ծավալները՝ 10.15 մլրդ դրամ։ Առողջության ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալը կազմել է 1.89 տրլն դրամ, իսկ հատուցումների ծավալները՝ 3.38 մլրդ դրամ:

ԱՄՆ-ն 5 մլն դոլար ֆինանսավորում է  տրամադրելու ՀՀ-ին՝ «Ամազոն» վեբծառայության և Կառավարության համագործակցությանն աջակցելու համար: Կտրամադրվի վերապատրաստումներ ամպային հաշվարկների և կիբեռանվտանգության ոլորտում։

2024թ․ մայիսին Հայաստանում շրջանառվող կանխիկ փողի ծավալները կազմել են 737.555 մլն դրամ։ Կանխիկ փողի ծավալները նույն տարվա հունվարի համեմատ նվազել են 0.1%-ով, իսկ ապրիլի համեմատ աճել՝ 2%-ով։

Չինական ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ Երևանից գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով