Պետական հատվածում աշխատավարձերի բաշխումը խիստ մտահոգիչ է։ Պարզվում է` այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ անկյուններում։
Աշխարհում կան ղեկավարներ, որոնք բավականին բարձր են վարձատրվում միայն այն բանի համար, որ իրենք ղեկավար են։ Հայաստանում հետաքրքիր «թևավոր օրենք» են հորինել։ Վերջինիս համաձայն` ղեկավարը պետք է բարձր վարձատրվի, որ կաշառք չվերցնի։ Սակայն, պարզվում է, որ ճիշտ հակառակն է տեղի ունենում, ինչի մասին են վկայում բազմաթիվ պաշտոնանկությունները։
Ինչևէ, դիտարկենք ամենաբարձր աշխատավարձեր ստացող գործող ղեկավարների Թոփ 10-ը․
Առաջին տեղում է Սինգապուրի ներկայիս վարչապետը, որի տարեկան աշխատավարձը կազմում է $ 1,6 մլն։
Երկրորդ հորիզոնականում է Հոնկոնգի ղեկավարը՝ $ 695 հզր։
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Շվեյցարիայի ղեկավար Վիոլա Ամհերդը` տարեկան $530 հզր աշխատավաձով։
Նկատենք, որ առաջին տեղը զբաղեցրած ղեկավարի աշխատավարձը գերազանցում է 10-րդ հորիզոնականը զբաղեցրած ղեկավարի աշխատավարձը մոտ 6 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում