Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով։ Այս մասին հայտնում է Հետքը։
Հայաստանի օդային տարածքով «AZAL»-ի օրական 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան են իրականացվել Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ մինչ սեպտեմբերի 12-ը ներառյալ ։
Նշենք, որ այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, քանի որ 2014-ի նոյեմբերից Ադրբեջանըը խուսափում էր թռչել Հայաստանի երկնքով՝ պայմանավորված Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռի խոցմամբ, որը զինված չէր։ Դրանից հետո Ադրբեջանրը վախենում էր հայկական կողմի պատասխան գործողություններից և 7 տարի շարունակ Բաքու-Նախիջևան թռիչքներն իրականացվում էին միայն Իրանի տարածքով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկնքով թռիչքները վերսկսելուց հետո, Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, թե այդ երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում