Որքանո՞վ է պաշտպանված մասնավոր սեփականությունը Հայաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերն աշխարհում աճեր են գրանցում՝ չնայած պետությունների կողմից դրանց դեմ կիրառվող պայքարի մեթոդներին: Դրանք խաթարում են երկրի տարբեր բնագավառների, այդթվում և տնտեսության բնականոն զարգացումը:

Ուսումնասիրենք Հայաստանում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը

Նկատենք, որ 2024թ․ հունվար-մայիսին սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը կազմել է 4,250 միավոր։ Վերջինս կազմում է 2024թ․ հունվար-մայիսին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի 27%-ը։

2024թ․ հունվար- մայիսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը նվազել է 3%-ով։ Սույն հանցագործությունների թվաքանակում զգալի են գույքի հափշտակությունները՝ 3,679 միավոր։

Վերջինիս թվաքանակը 2024թ․ հունվար-մայիսին 2023թ․ հունվար-մայիսի համեմատ նվազել է 6%-ով։
Գույքի հափշտակությունների մեջ առանձնանում են գողություն և խարդախություն հանցագործությունները, որոնց մասով արձանագրվել է համապատասխանաբար 2,400 և 1,046 միավոր դեպք։

Ուրիշի գույքի ապօրինաբար օգտագործման մասով արձանագրվել է 3 միավոր հանցագործություն։

  • 2024թ․ հունվար-մայիսին 2023թ․ հունվար-մայիսի համեմատ 20%-ով աճել են սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով