Մումբայում սկսվել է Հնդկաստանի ամենահարուստ մարդու՝ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի ժառանգորդ 29-ամյա Անանտ Ամբանիի և նրա հարսնացու Ռադհիկա Մերչանտի հարսանիքը։ Տոնակատարությունը կարժենա 320 միլիոն դոլար: Երթևեկությունը քաղաքի կենտրոնում դադարեցվել է, որպեսզի տոնակատարությանը ներկա գտնվեն ազդեցիկ մարդիկ:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնն ու Թոնի Բլերը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և մոդել Քիմ Քարդաշյանը խոստացել են մասնակցել միջոցառմանը։