Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից գինու արտահանումը կազմել է 156.7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24%-ով, – հայտնում է Interfax.ru-ն։
Նշվում է, որ գինու արտահանումն աճել է 26%-ով՝ կազմելով 54.5 մլն լիտր։
Գինու ազգային գործակալության տվյալներով՝ վրացական գինու 75%-ն ուղարկվում է Ռուսաստան։ 2024 թվականի հունվար-հունիսին Ռուսաստան է արտահանվել 41 մլն լիտրի (աճը՝ 36.7%) կամ 111.1 մլն դոլարի (աճը՝ 35.8%) գինի։
2023 թվականին Վրաստանից գինու արտահանումն աճել է 2.6%-ով՝ հասնելով 259 մլն դոլարի, իսկ մատակարարումները նվազել են 12%-ով՝ մինչև 89.5 մլն լիտր։ Անցած տարի դեպի Ռուսաստան արտահանվել է 62.2 մլն լիտրի (անկումը՝ 10.9%) կամ 168.3 մլն դոլարի (աճը՝ 4.7%) գինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում