Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

1 Min Read

ՌԴ Օրենբուրգ քաղաքի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 16-ից կիրականացվեն Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ։ 

Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Շիրակ Ավիա»-ն հուլիսի 16-ից վերսկսում է թռիչքները դեպի Երևան Օրենբուրգի օդանավակայանից։ Դեպի Հայաստան ուղիղ չվերթները կիրականացվեն B 737-500 ինքնաթիռներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ 2023 թվականի սեպտեմբերից Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ չէին իրականացվել։

Երևանից մեկնումը նախատեսված է 09:35-ին (Մոսկվայի ժամանակով 08:35-ին), ժամանումը Օրենբուրգ՝ 13:25-ին (Մոսկվայի ժամանակով 11:25-ին): Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով