World Population Review-ն ներկայացրել է ամենաբարձր ռազմական ծախսեր ունեցող երկրները։
Մոլորակի ռազմական ծախսերը տարեց տարի աճում են։ Աշխարհի երկրների մեծամասնությունն ունի զինված ուժեր, և միայն 36 երկրներ չունեն բանակ:Ազգային անվտանգությունը դիտվում է որպես կառավարության պարտականություն՝ ներառյալ քաղաքացիների, տնտեսության և երկրի ինստիտուտների պահպանությունը: Նման ծախսերը, սովորաբար, կոչվում են ռազմական ծախսեր: 2020 թ․-ին, օրինակ, համաշխարհային ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1,981 տրիլիոն դոլար։
Զինված ուժերի չափը զգալիորեն տարբերվում է՝ ըստ տվյալ երկրի մեծության և ռազմական կարիքների:

Ըստ վիճակագրության՝ ամենամեծ ռազմական ուժերն ունեն Չինաստանը, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները:
ԱՄՆ-ն ունի ամենաբարձր ռազմական ծախսերն աշխարհում: Նրա ռազմական ծախսերը ներառում է Պաշտպանության նախարարության ողջ կանոնավոր գործունեությունը, պատերազմի ծախսերը, միջուկային զենքի ծրագիրը, միջազգային ռազմական օգնությունը և Պենտագոնի հետ կապված այլ ծախսեր: Միայն 2020 թ․-ին ԱՄՆ-ը 778 միլիարդ դոլար է ծախսել ռազմական ոլորտում, ինչը ավելին է, քան տասնյակի հաջորդ 9 երկրների ծախսերը միասին վերցրած:
Թոփ 10-նյակն ունի հետևյալ տեսքը

1.ԱՄՆ — 778 մլրդ դոլար

2.Չինաստան — 252 մլրդ դոլար

3. Հնդկաստան — 72.9 մլրդ դոլար

4. Ռուսաստան — 61.7 մլրդ դոլար

5. Մեծ Բրիտանիա — 59.2 մլրդ դոլար

6․ Սաուդյան Արաբիա— 57.5 մլրդ դոլար

7․ Գերմանիա — 52.8 մլրդ դոլար

8․ Ֆրանսիա — 52.7 մլրդ դոլար

9․ Ճապոնիա — 49.1 մլրդ դոլար

10․ Հարավային Կորեա — 45.7 մլրդ դոլար
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում