Քաղաքական կամքը Հայաստանի կողմից ամբողջական կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն: Այս մասին, անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ճեպազրույցին ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Հարցին՝ ո՞ր դեպքում հնարավոր է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ, Հակոբ Արշակյանը պարզաբանել է, որ խոսակցության ընթացքում պայմանավորվածությունն այնպիսին է, որ չպիտի լինեն նախապայմաններ:
«Հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը պահվում է: Սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և ես հույս ունեմ, որ դա շուտափույթ տեղի կունենա»,- ասել է նա։
Արշակյանի կարծիքով՝ բաց սահմաններ ունենալու մասով խոչընդոտների հաղթահարումով՝ ՀՀ-ի, հայ ժողովրդի համար կստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում