Որո՞նք են ամենաթանկ վերանորոգվող մեքենաները

1 Min Read

Բրիտանական «What Car» ավտոմոբիլային ամսագիրը ներկայացրել է վերանորոգման համար ամենաթանկ մեքենաների վարկանիշը:

Այսպիսով, ըստ հրապարակման, ամենաթանկ վերանորոգվող մեքենան եղել է 2019 թվականի BMW 3-րդ սերիայի սեդանը։ Նման մեքենաների սեփականատերերը վերանորոգման համար տարեկան ծախսում են միջինը 421 ֆունտ:

Երկրորդ տեղում 2018 թվականին արտադրված Audi A1-ն է։ Այս ավտոմեքենաների վերանորոգման տարեկան միջին արժեքը կազմում է 218 ֆունտ:

Երրորդ տեղը զբաղեցնում է 2013-2020 թթ.-ի արտադրության Audi A3-ը: Այս մեքենաների վերանորոգման համար սեփականատերերը սովորաբար ծախսում են 100 ֆունտ:

Հաջորդը էլեկտրական Kia EV6ն է, որի վերանորոգման միջին արժեքը կազմում է 94 ֆունտ: Թոփ 5-ը լրացնում է Mercedes-Benz E-class-ը, որն արտադրվում է 2016 թվականից։ Վերանորոգման միջին արժեքը կազմում է 83 ֆունտ:

Կիսվեք այս հոդվածով