Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները:
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել տեսանյութ:
Դպրոցի կառուցումը իրականացվում է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է:
Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.: