Հայտնի է՝ մայիսի վերջին որքան է կազմել գործազուրկների թիվը ԵԱՏՄ-ում

1 Min Read
ԵԱՏՄ-ում գրանցված գործազուրկների թիվը մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 13.8 %-ով։
Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«ԵԱՏՄ երկրների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի մայիսի վերջին կազմել է 813.8 հազար մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13.8 %-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԵՏՀ վիճակագրության վարչության գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է աշխատուժի թվի 3.2 %-ը, այդ թվում՝ Հայաստանում՝ 15.5 %, Բելառուսում՝ 3.3 %, Ղազախստանում՝ 4.7 %, Ղրղզստանում՝ 4.9% (2022 թվական), Ռուսաստանում՝ 2.8 %։
Այսպես, Հայաստանում գործազուրկների թիվը մայիսի վերջին կազմել է 43.3 հազար։
Կիսվեք այս հոդվածով