Բաց սահմաններով էլ ավելի նպաստավոր պայմաններ կունենանք և կենսամակարդակի և անվտանգության տեսանկյունից․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է  ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ խոսելով Թուրքիայի հետ բաց սահման ունենալու մասին:

Նրա խոսքով, Հայաստանի կողմից քաղաքական կամքն ամբողջությամբ կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն:

«Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է գրավում և մեր հարևանների հետ հարաբերություններում մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ասեմ, որ բազմաթիվ երկրներ՝ այդ թվում նաև Չինաստանը աջակցում է այդ օրակարգը: Մենք համարում ենք, որ բաց սահմաններով և նման խոչընդոտների հաղթահարումով մենք կունենանք հայ ժողովրդի համար ավելի նպաստավոր պայմաններ՝ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, և թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Վերջերս ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագիտական անձնագրերով անձերի տեղափոխումը մեր սահմաններով բաց կլինի, և հույս ունեմ, որ այդ բոլոր պայամանվորվածությունները հնարավորինս շուտ կիրագործվեն»,-ասաց Հակոբ Արշակյանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով