Ազգային ժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, համաձայն որի՝ Կառավարությանը լիազորություն կտրվի՝ ունիվերսալ կերպով հաստատելու բոլոր ներդրումային ծրագրերը:
«Այսօր Կառավարությունը երեք դեպքով նվազագույնը մի իրավիճակի առաջ է կանգնած, երբ ներդրողները պատրաստ են բազմամիլիոնանոց ծրագրեր իրականացնել, սակայն Կառավարությունը չունի այդպիսի լիազորություն՝ այդ ներդրումային ծրագրերը հաստատելու»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝:
Նա նշել է, որ նման հնարավորության դեպքում կառավարությունն արագորեն երկու ներդրումային ծրագիր կհաստատի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում