2024 թվականի հունվար-հունիսին Վրաստանի Ազգային բանկի միջազգային պահուստները նվազել են 409.6 մլն լարիով,– գրում է Sputnik Грузия-ն։
Միջազգային պահուստները 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ, նախնական տվյալներով, կազմել են 4.6 մլրդ դոլար։ Հունիսի ընթացքում պահուստները նվազել են 19 մլն դոլարով։
Վերլուծաբանների կարծիքով՝ պահուստների ծավալի փոփոխությունը կապված է արտարժույթի շուկայում Վրաստանի Ազգային բանկի գործառնությունների հետ։ Բացի այդ, հունիսին կարգավորիչը արտարժույթի աճուրդում վաճառել է 60 մլն դոլար։
2023 թվականի օգոստոսի 31-ին Վրաստանի Ազգային բանկի միջազգային պահուստները հասել են իրենց պատմական առավելագույնին՝ կազմելով 5 436.8 մլն դոլար։ 2023 թվականին միջազգային պահուստներն աճել են 101.5 մլն լարիով, իսկ 2022 թվականին՝ 628.1 մլն դոլարով։
Միջազգային պահուստները Ազգային բանկի պահուստների հիմնական մասն են և կազմում են 3.6 մլրդ դոլար։ Դրանում ներառվում է արժեթղթերում տեղաբաշխված միջոցները (3.7 մլրդ դոլար) և արտասահմանյան բանկերի և ԱՄՀ-ի հաշիվներում պահվող արժույթը (865.1 մլն դոլար):
Արտարժութային պահուստների կառուցվածքում այլ ակտիվների արժեքն էլ կազմում է 1.3 մլն դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում