Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22.4 կմ երկարությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142.5 մլն դրամ է, որից 749.8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
«Աշտարակում այցելեցի նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրով Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267.3 մլն դրամ է, որից 93.5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է վարչապետը: