Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ աճել է

1 Min Read

Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 1.12 տոկոսով՝ հասնելով 306.1 մլրդ դոլարի:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալներին:

«Վերջին անգամ ցուցանիշն աճ էր գրանցել 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 5.3 տոկոսով: Աճը հիմնականում պայմանավորված է Կենտրոնական բանկի և բանկերի արտաքին պարտքով: Այն աճել է 7.7%-ով և կազմել 97.8 մլրդ դոլար։ Մի փոքր աճել է նաև պետական ​​գերատեսչությունների պարտքը՝ 1.7%-ով և կազմել 32.3 մլրդ դոլար։ Ընկերությունները շարունակել են կրճատել ոչ ռեզիդենտների նկատմամբ իրենց պարտավորությունները՝ դրանք նվազել են 2.3%-ով՝ հասնելով 176 մլրդ դոլարի»,- նշված է կայքում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով