Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Եվրոպա

1 Min Read

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 6,4 մլրդ խորանարդ մետր բնական գազ։

Այս մասին ասված է էներգետիկայի նախարարության 2024 թվականի հունվար-հունիս ամիսների օպերատիվ տեղեկատվության մեջ։

2023 թվականի հունվար-հունիսի համեմատ Եվրոպա գազի վաճառքն աճել է 0,7 մլրդ խորանարդ մետրով կամ 12,3%-ով։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանից արտասահման գազի վաճառքը կազմել է 12,7 մլրդ խորանարդ մետր, ինչը 6%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

«Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ադրբեջանից Թուրքիա է վաճառվել 5 մլրդ խորանարդ մետր գազ, Վրաստանին՝ 1,3 մլրդ խորանարդ մետր։ Թուրքիա և Վրաստան գազի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է նույնը։ Հաշվետու ժամանակահատվածում Անդրանատոլիական գազատարով Թուրքիա է տեղափոխվել մոտ 2,8 մլրդ խորանարդ մետր գազ»,- նշված է հաղորդագրության մեջ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով