Իլոն Մասկը WhatsApp-ն անվանել է «անապահով»

1 Min Read

Հերթական անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչները  և հսկայական կորպորացիաների սեփականատերերը նկատում են WhatsApp հավելվածի խոցելիությունը։ Այս անգամ պարզվել է, որ մեսենջերն օգտագործում է անձնական հաղորդագրությունների տվյալները գովազդի համար։
Իլոն Մասկը հրապարակավ հայտարարել է, որ WhatsApp-ն անվտանգ չէ։ Նրա կարծիքով՝ հավելվածը ոչ մի կերպ չի պաշտպանում օգտատերերի տվյալները, նույնիսկ ավելին, առաջարկում է գովազդ՝ անձնական նամակագրությունից ստացված հաղորդագրությունների հիման վրա։ Դեռևս 2018-2019 թվականներին սրա շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան, այս մասին անդրադարձել է նաև Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։

Ամեն ինչ սկսվել է 2012 թվականին, երբ մեսենջերը չէր էլ մտածում հաղորդագրությունների կոդավորման մասին։ Դրանք փոխանցվել են պարզ տեքստով և Wi-Fi-ի ցանկացած մատակարար կամ ադմինիստրատոր հասանելիություն է  ունեցել  դրանց: Ավելի ուշ հավելվածում հայտնվել է առաջին պաշտպանությունը։ Համացանցում նաև տեղեկություններ են տարածվել այն մասին, որ  բանալիներն առանց խնդիրների հայտնվել են տարբեր երկրների պետական ​​կառույցների ձեռքում։

 

Կիսվեք այս հոդվածով