ԱՌՑՆԱՑ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՃՈՒՄ Է

1 Min Read

Էլեկտրոնային դեղատների շուկայի ծավալը 2020 թ.-ի դրությամբ գնահատվում է $60,430․1 մլն, իսկ 2026 թ.-ին՝ $136,160․3 մլն։ Այս շուկայի ծավալների աճի միտումը նկատվում է աշխարհի բոլոր անկյուններում՝ նույնիսկ Հայաստանում։ Առցանց դեղատների նկատմամբ պահանջարկի աճ է նկատվում թագավարկի հետ պայմանավորված։ Մարդիկ նախընտրում են դեղերը, թվային դեղատոմսերը ստանալ առցանց տարբերակով՝ առանց դեղատուն այցելելու: Այս միտումը դեռևս երկար ժամանակ կպահպանվի։ Գրում է Finance.yahoo-ն։

Առցանց դեղատների շուկայի աճը նաև պայմանավորված է համացանցի մասսայական տարածմամբ, առցնաց բանքինգի և վճարման տարբեր միջոցների զարգացմամբ։ Առցանց դեղատների առաջացմանը նպաստում են նաև հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում` առցանց դեղատոսմերի ներդրման աճով։ Էլեկտրոնային դեղատոմսը իրենից ներկայացնում է դեղերի նշանակման էլեկտրոնային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս բուժաշխատողներին գրել առանց թղթի։ Արդեն 2020 թ․-ին Մեծ Բրիտանիայի որոշ հիվանդանոցներ պլանավորում են անցում կատարել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին։ Առցանց դեղատոմսի հետաքրքությունն այն է, որ այն կարելի է բեռնել ePharmacy կայքում կամ հավելվածում և պատվիրել համապատասխան դեղերը առանց ավելորդ քաշքշուկների։ Հյուսիսային Ամերիկան առցանց դեղատների շուկայի ամենամեծ հատվածն է զբաղեցնում և այս միտումը դեռևս կպահպանվի։

Share This Article