2 մլրդ 228 միլիոն դրամ՝ մարզերում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարությունը այսօրվա նիստում 2 միլիարդ 228 միլիոն դրամ հատկացրեց 8 մարզերի 20 համայնքների թվով 26 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց.

«Արագածոտնի մարզին՝ 2 ծրագրի համար առաջարկվում է  վճարել 292 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 5 ծրագրի համար 529 միլիոն դրամ, Արմավիրին՝ 6 ծրագրի համար 373 միլիոն դրամ, Գեղարքունիքին 1 ծրագրի համար 57 միլիոն, Լոռիին՝ 5 ծրագրի համար 488 միլիոն, Կոտայքի մարիզն՝ 2 ծրագրի համար 187 միլիոն, Շիրակի մարզին՝ 4 ծրագրի համար 246 միլիոն, և Տավուշի մարզին՝ 1 ծրագրի համար 54 միլիոն դրամ»:

Սանոսյանը նաև նշեց, որ դրանք 2021, 2022-23 թվականների ծրագրեր են:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով