Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ներկրվող 171 նոր ավտոբուսների վերաբերյալ:
«Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը:
Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:
Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»,- գրել է Ավինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում