Ինտելեկտն առանց նպատակասլացության նույնն է, ինչ որ թռչունն առանց թևերի. Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ, եթե քաջություն ունենանք գնալ մեր երազանքներին ընդառաջ։

Ուոլթ Դիսնեյ

🔸Ձեր հաջորդ արձակուրդով տարվելու փոխարեն՝ այնպիսի մի կյա՛նք ստեղծեք, որից փախչելու կարիք չի լինի։

Սեֆ Գոդին

🔸Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերից մեկը Ձեր ծննդյան օրն է, մյուսը՝ այն օրը, երբ բացահայտում եք՝ ինչու եք ծնվել։

Մարկ Տվեն

🔸Ինտելեկտն առանց նպատակասլացության նույնն է, ինչ որ թռչունն առանց թևերի։

Սալվադոր Դալի

🔸Երբեմն Դուք հաղթում եք, երբեմն էլ՝ սովորում։

Ջոն Մաքսվել

🔸Մի՛ վախեցեք հրաժարվել լավից հանուն լավագույնի։

Ջոն Ռոքֆելլեր

🔸Ձեր հայացքն ուղղե՛ք արևին, և ստվերները ետևում կմնան։

Ուոլտ Ուիտման

🔸Եթե ուզում եք ծիածան տեսնել, պետք է դիմանաք անձրևին։

Դոլի Փարթոն

TAGGED:
Share This Article