Բանջարեղենն ու միրգը թանկացել են․ հունիսը՝ թվերով

2 Min Read

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.3-0.6%-ով,  ամենաշատը՝ ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.9%-ով: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նախորդ տարվա հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0,8 %-ով։

Այսպես․ նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին տեղի են ունեցել հետևյալ գնային փոփոխությունները․

  • Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք՝  -0.7 %
  • Ալկոհոլային խմիչք, ծխախոտ՝ +4.8 %
  • Հագուստ և կոշիկ՝ -1.9 %
  • Բնակարանային ծառայություններ՝ -0.4 %
  • Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ -1.3 %
  • Առողջապահություն՝ +0.9 %
  • Տրանսպորտ՝ +10.8 %
  • Հանգիստ և մշակույթ՝ + 0.6 %
  • Կրթություն՝ 4.8 %
  • Ռեստորաններ և հյուրանոցներ՝ 3.2 %
  • Տարբեր ապրանքներ և ծառայություններ՝ -1.1 %

Սննդամթերքի գներ

2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7%, իսկ 2024թ. մայիսի համեմատ՝ 2.4% գնանկում:

  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ -1.8 %
  • Միս` -2.5 %
  • Ձուկ և ծովամթերք` -4.2 %
  • Կաթնամթերք, պանիր և ձու` -0.4 %
  • Յուղեր և ճարպեր` -9.8 %
  • Միրգ` +6.3 %
  • Բանջարեղեն` +7.0 %
  • Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն` -0.9 %
  • Սննդամթերք, չներառված ուրիշ խմբավորումներում՝ -3.4 %
  • Սուրճ, թեյ և կակաո՝ + 6.0
  • Հանքային կամ աղբյուրի ջուր. շշալցված խմելու ջուր՝ 0.5 %
  • Օղի՝ +10.7 %
  • Գինի՝ -1.8 %
  • Գարեջուր՝ +3.7 %
  • Ծխախոտային արտադրատեսակներ՝ + 2.3%
Կիսվեք այս հոդվածով