Քանի վարորդ է տուգանվել օդն աղտոտելու համար

1 Min Read

Վրաստանի բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը հայտնաբերվել է տրանսպորտային միջոցների համար արտանետվող գազերի սահմանված ստանդարտներին չհամապատասխանելու 6189 դեպք,- գրում է Newstbilisi.info-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ խախտումները՝ 2946, գրանցվել են Թբիլիսիում, 1242-ը՝ Քութայիսիում, 1051-ը՝ Բաթումիում, 950-ը՝ Ռուսթավի քաղաքում։

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տուգանված 6189 իրավախախտներից 5405-ը ֆիզիկական, 784-ը՝ իրավաբանական անձինք են։

Ավտոմեքենաների վարորդների նկատմամբ կիրառվել է 3837 տուգանք, երթուղայինների վարորդների նկատմամբ՝ 2086, բեռնատարների վարորդների նկատմամբ՝ 259, ավտոբուսների վարորդների նկատմամբ՝ 7 տուգանք։

Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների ՝ օրենսդրությամբ սահմանված նորմը չպահպանելու համար ֆիզիկական անձի դեպքում տուգանքի չափն առաջին անգամ կազմում է 100 լարիերկրորդ անգամ՝ 300 լարի և 600 լարի՝ երրորդ անգամ:

Իրավաբանական անձի դեպքում տուգանքը կազմում է 500, 1500 և 3000 լարի: Եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի գումարը կկրճատվի 20%-ով:

«Միաժամանակ բնապահպանական վերահսկողության վարչությունը գազալցակայաններում պարբերաբար մշտադիտարկում է վառելիքի որակը՝ նվազագույնի հասցնելու անորակ վառելիքի սպառումը, ինչն էլ իր հերթին էապես նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումները։ Այս բոլորը նպաստում են օդի աղտոտվածությունը նվազագույնի հասցնելուն»,- նշել են վարչությունից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով