Saudi Aramco. Սաուդյան Արաբիայի նավթային հսկան մրցակից չունի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհի խոշոր պետությունների շարքում է նավթի պաշարներով հարուստ Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիան ուժեղի դիրքերից վարում է իր ուրույն քաղաքականությունը։ Մասնավորապես, երկիրն Արևմուտքին խորհուրդ է տալիս զգույշ գործել ՌԴ առգրավված բազմամիլիարդանոց ակտիվների հարցում. դրանց փաստացի յուրացումն ընդունելի չէ և  ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան կվաճառի եվրոպական արժեթղթերը։

Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի մոտեցումը ճիշտ է, քանի որ ռուսական ակտիվների հարցում Արևմուտքի դիրքորոշումն ամբողջությամբ խարխլում է տնտեսագիտության հիմքում դրված օրենքներից ամենակարևորը և փաստացի թույլատրում է ուրիշի սեփականության նկատմամբ ոտնձգությունները։

Այն բանից հետո, երբ Արևմուտքը մեղադրել էր Սաուդյան Արաբիայի արքայազնին լրագրողի սպանության մեջ, երկու կողմերի միջև հարաբերությունները վատթարացել են։



Չնայած այս հակասություններին՝ Արևմուտքը չի կարող հաշվի չնստել Սաուդյան Արաբիայի կողմից վարվող քաղաքականության հետ։ Սաուդյան Արաբիան Մեծ քսանյակի անդամ պետություն է։ Վերջինիս է պատկանում աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Saudi Aramco»-ն․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ շուկայական կապիտալիզացիայի մակարդակով «Saudi Aramco»-ն այլ խոշոր համաշխարհային նավթային ընկերությունների շարքում գրավում է առաջին հորիզոնականը՝ $1,9 տրլն արդյունքով:

Երկրորդ հորիզոնականում է ամերիկյան «Exxon Mobil»-ը՝ շուկայական կապիտալիզացիայի $509 մլրդ մակարդակով։

Երրորդ տեղում է հայտնվել «Chevron»-ը՝ $288 մլրդ շուկայական կապիտալիզացիայի մակարդակով։

Ուշագրավ է, որ «Saudi Aramco»-ի հետ փաստացի մրցակցում են առաջատարների եռյակում հայտված ամերիկյան 2 ընկերությունները։

Նկատենք նաև, որ «Saudi Aramco»-ի նավթային պաշարների ծավալներն ամենախոշորն են և կազմում են 258,8 մլրդ բարել։ Իսկ, օրինակ, «Exxon Mobil»-ի  նավթային պաշարները կազմում են ընդամենը 17,7 մլրդ բարել։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով