Ըստ վիճակագրության՝ հայ գործազուրկները 6-9 ամիս են ծախսում նոր աշխատանք գտնելու համար: Այդ ընթացքում նրանք հասցնում են կուտակել պարտքեր, չեն հասցնում մարել վարկերը և այդպես շարունակ: Իր 27 տարվա ապահովագրական փորձով՝ Ինգո–ն գալիս է լուծելու այս խնդիրը:
Կյանքի ամենասթրեսային իրավիճակում ապահովագրական ընկերությունն իր վրա կվերցնի աշխատակցի ֆինանսական պարտավորությունները, նույնիսկ եթե աշխատանքից ազատվելը եղել է փոխադարձ համաձայնությամբ:
Աշխատանքի կորստից ապահովագրությունը լայնորեն կիրառվում է մի շարք զարգացած երկրներում: Միջազգային փորձը երկար ուսումնասիրելով էլ Ինգո-ն որոշեց այն ներդնել նաև Հայաստանում:
Հաշվի առնելով այն, որ բանկային ապահովագրությունն Ինգո-ի զարգացման ռազմավարական ուղղություններից է, պրոդուկտը սկզբնական շրջանում վաճառվելու է բանկերի միջոցով՝ այն հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի համար և թույլ տալով ինտեգրել գործող բանկային ծառայություններին:
Ինգո-ի նպատակն է, որ աշխատանքից ազատվելու պատճառով հաճախորդները չփչացնեն իրենց վարկային պատմությունը: Բացի այդ, աշխատանքի կորստից ապահովագրության այս նոր մոդելը կարող է երաշխավորի ինստիտուտի հրաշալի այլընտրանք դառնալ:
Նախորդ տարվա տվյալներով՝մեր երկրում գործազրկությունը շարունակում է չլուծված խնդիր մնալ՝ կազմելով ավելի քան 11 տոկոս:
Ինգո-ի՝ աշխատանքի կորստից ապահովագրությունն իսկապես կարող է հեղափոխել շուկան: Նոր պրոդուկտը շուտով հնարավոր կլինի ձեռք բերել Հայստանի խոշոր բանկերի միջոցով։ Իսկ Ինգո-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը, խոստանում է տարին մեկ անգամ հանդես գալ շուկայում նորարար բանկային պրոդուկտով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում