Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ. Գնել Սանոսյանը կրկին այցելել է Կիրանց

1 Min Read
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց: Նախարարն իր այցից գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»,- գրել է Սանոսյանը։
Նախարարը նշել է, որ այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
«Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- գրել է նա։

Կիսվեք այս հոդվածով