Մեկնարկել է խեցգետնաբուծական համալիրի կառուցումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում մեկնարկել են «ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024 – 2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակում առաջին խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման շինարարական աշխատանքները։

Շուրջ 300 մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով կառուցվող համալիրում տարեկան նախատեսվում է բուծել 18 տոննա խեցգետին։

«ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։

 

 

 

Կիսվեք այս հոդվածով