Ինեկոբանկը օրերս տեղի ունեցած տեխնիկական խափանումների վերաբերյալ պարզաբանում է տարածել

1 Min Read

Ինեկոբանկի քարտային գործարքների պրոցեսինգային համակարգերում վերջերս տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ, որոնք շատերիդ համար անհարմարությունների պատճառ են դարձել։

Այս մասին հայտարարություն է տարածել Ինեկոբանկը:

Բանկը մասնավորապես նշել է, որ ցավում է, որ նման փորձառություն է եղել ու հայտնում, որ տվյալ խնդիրն այս պահին կարգավորված է, և համակարգն աշխատում է անխափան։

«Մենք արժևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը և շարունակաբար կատարելագործում մեր գործիքակազմը։ Վերազինումների այս ճանապարհին, սակայն, երբեմն կարող են առաջանալ անկանխատեսելի խնդիրներ՝ կապված միջբանկային փոխանցումների, կապի տատանումների, համակարգի ծանրաբեռնվածության և այլ հարցերի հետ, որոնց մենք մշտապես  փորձում ենք հրատապ ու հետևողական լուծումներ տալ։ Վստահեցնում ենք, որ բարձրաձայնված բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, և մեր հաճախորդին մտահոգող որևէ հարց անպատասխան չի մնա։ Յուրաքանչյուր խնդիր կստանա անհատական  լուծում՝  հաշվի առնելով հաճախորդի լավագույն շահը»,- նշված է հայտարարությունում։ 

Բոլոր հարցերի դեպքում բանկը խնդրում է անմիջականորեն կապ հաստատել։ Հաճախորդների աջակցման թիմը պատրաստ է օժանդակել  հետևյալ ուղիներով՝

  • InecoMobile հավելվածի Live Chat բաժին,
  • customer.care@inecobank.am էլ․ հասցե,
  • +374 10 510 510 շուրջօրյա գործող հեռախոսահամար։

Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում լոյալության, ըմբռնման և շարունակական կատարելագործման այս ուղին համատեղ անցնելու համար։

 

Share This Article