Ստացվել է կեղծ դեղի ահազանգ. ԱԱՏՄ

1 Min Read
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիսի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են։
Նշվում է, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Share This Article