ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը վախեցրել է չինական բանկերին

2 Min Read

Չինական յուանի ներմուծման ծավալը ռուսական տնտեսությունում հասնել է իր սահմանագծին, – գրում է Forbes.ru-ն։

ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը վախեցրել է չինական բանկերին, քանի որ Մոսկվան ցանկանում է ավելի շատ յուան ստանալ:

«Մոսկվան, հավանաբար, ցանկանում է ավելի շատ յուան ​​ստանալ, քան չինական բանկերն են ցանկանում նրանց տրամադրել», – ասել է Bloomberg Economics Russia-ի տնտեսագետը:

Վերջին երկու տարիներին Չինաստանը դարձել է Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը: 2023 թվականին աճը կազմել է 26.3% և հասել ռեկորդային՝ 240 մլրդ դոլարի։



Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխառության տոկոսադրույքների տարբերությունը կտրուկ ընդլայնվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարը սպառնաց քայլեր ձեռնարկել ֆինանսական այն հաստատությունների դեմ, որոնք մատակարարում են ռուսական տնտեսությանը:

2023 թվականի դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել, որով ԱՄՆ գանձապետարանն իրավասու էր պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան բանկերի դեմ՝ պատժամիջոցների ենթարկված ռուսների համար գործարքներ իրականացնելու կամ ռուսական արդյունաբերության հետ կապված գործարքները հեշտացնելու համար:

Այս ապրիլին չինական բանկերին նախազգուշացրին «զգալի հետևանքների» մասին, եթե նրանք նյութական աջակցություն ցուցաբերեն Ռուսաստանին։

«Ցանկացած բանկ, որը կհեշտացնի խոշոր գործարքները, որոնք թույլ կտան ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ մատակարարել Ռուսաստան, կհայտնվեն ԱՄՆ պատժամիջոցների ռիսկի տակ», – նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Չինաստանը «չի ընդունում նման հաղորդագրությունները և նման սպառնալիքները»։

«Չինաստանը շատ մեծ, ինքնիշխան, հզոր պետություն է։ Սա աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, որի հետ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները դժվար թե իրեն թույլ տա նման տոնով խոսել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը զարգացնում են հարաբերություններ, որոնք ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ հետապնդում են մեկ նպատակ՝ զարգացնել փոխշահավետ համագործակցությունը՝ բարելավելու երկու երկրների բարեկեցությունը։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով