ԱՄՆ-Հայաստան առևտաշրջանառությունը 2020 թվականից այս կողմ ավելի քան եռապատկվել է: 2020 թվականին արձանագրված 96 մլն դոլարից 2023 թվականին հասել է 321 մլն դոլարի:
Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը:
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի զարգացմանը, և մենք, իսկապես, օգնությունից անցնում ենք առևտրի: Ես քիչ առաջ հանդիպեցի վարչապետին, և սա կարևորագույն աշխատանքային ուղղություն է նրա համար՝ առևտրաշրջանառության ավելացումը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Մեզանից կախված ամեն ինչ անում ենք նկարագրված առաջընթացի պտուղները քաղելու համար»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում