Քննարկվել է Հայաստանի թվային վերափոխման օրակարգը

1 Min Read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը՝ կարևորելով այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը:

Մասնավորապես՝ շեշտել են թվայնացման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդկային կապիտալի, տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման, հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում հանրային ծառայությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության ամրապնդման նպատակով օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին:

Սամանթա Փաուերը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը «Ամազոն վեբ սերվիսիզ» (Amazon Web Services) կազմակերպության հետ 5 մլն ԱՄՆ դոլարի համագործակցություն է մեկնարկում՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:

Հանդիպմանը հաջորդել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությունը:


5 մլն դոլար է տրամադրվելու՝ աջակցելու Amazon web services-ի և ՀՀ Կառավարության գործակցությանը․Փաուեր. ՏԵՍԱՆՅՈւԹ


 

Share This Article