Էլեկտրոնիկա արտադրող Samsung հարավկորեական ընկերության աշխատակիցների արհմիությունը անժամկետ գործադուլ է հայտարարել:
Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով արհմիության փոխնախագահը։ Ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 3.5% բարձրացում, բոնուսներ և լրացուցիչ հանգստյան օրեր:
Երկուշաբթի աշխատանքը դադարեցրել են արհմիության ավելի քան հինգ հազար անդամներ։ Ավելի ուշ գործադուլին միացած մարդկանց թիվը հասել է 6500-ի։
«Գործադուլը լուրջ ազդեցություն է ունեցել արտադրական գործընթացների վրա»,- նշել է արհմիության փոխնախագահը:
Ընկերության ղեկավարությունը նշել է, որ հայտարարված գործադուլի արդյունքում Samsung-ի որոշ հոսքագծերում չիպերի արտադրությունը խաթարվել է։ Միևնույն ժամանակ, Samsung-ը պնդել է, որ աշխատողների պարտականությունները չկատարելը աշխատանքում խափանումների պատճառ չի դարձել: