Թվայնացման ոլորտում կարևոր է ներդրումներ կատարել հուսալի ենթակառուցվածքներում. նախարար

1 Min Read

Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի գործընկերության կարևորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն և տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի:

ԱյՍ մասին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ նախարարի՝ բարձր տեխնոլոգիաների թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ներդրումներ կատարել հուսալի թվային ենթակառուցվածքներում՝ դարձնելով Հայաստանն ավելի դիմակայուն կիբեռհանցագործությունների նկատմամբ:

«Թվայնացման գործընթացներին զուգահեռ չափազանց կարևոր է նաև հոգատար լինելն առավել խոցելի խմբերի նկատմամբ, և կիբեռանվտանգության ապահովման մեջ մեր գործունեության հիմնական ուղղությունները ներառում են թվային ենթակառուցվածքների կիբեռանվտանգության միջոցառումների կատարելագործում: Մենք մեծապես շնորհակալ ենք ԱՄՆ-ին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար»,- ասել է նախարարը:

Նրա խոաքով՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԲՏԱՆ-ն Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ կիբեռկարողությունների գնահատման մի շարք վարժություններ է իրականացրել:

«Մենք լիահույս ենք, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկատարելագործենք այս ոլորտի օրենսդրական դաշտը, և պետության կիբեռանվտանգության կարողությունները»,- ասաց նախարարը»,- ասել է Հայրապետյանը:

Share This Article