Արգելված վայրերից հեռացվում են զբոսաշրջային մեքենաների գովազդային վահանակները . ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում:

զբոսաշրջային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ արձանագրություն է կազմվել, 22 վահանակ՝ առգրավվել:

Հաղորդվում է, որ վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել:

Նշվում է նաև, որ շրջայցները շարունակական են լինելու, դրանց նպատակը մայրաքաղաքն անօրինական և սահմանված նորմերին չհամապատասխանող գովազդներից զերծ պահելն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share This Article