Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում:
զբոսաշրջային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ արձանագրություն է կազմվել, 22 վահանակ՝ առգրավվել:
Հաղորդվում է, որ վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել:
Նշվում է նաև, որ շրջայցները շարունակական են լինելու, դրանց նպատակը մայրաքաղաքն անօրինական և սահմանված նորմերին չհամապատասխանող գովազդներից զերծ պահելն է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում