5 մլն դոլար է տրամադրվելու՝ աջակցելու Amazon web services-ի և ՀՀ Կառավարության գործակցությանը․Փաուեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

1 Min Read

ԱՄՆ-ն 5 մլն դոլար ֆինանսավորում է  տրամադրելու ՀՀ-ին՝  աջակցելու, առաջ մղելու թվային վերափոխման համար:

Այս մասին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

«Ուրախ եմ՝ ՀՀ-ում ստեղծվել է հավելված, որը կօգնի հայերին ստանալ վարորդական իրավունք, ծննդականի, մահվան վկայական կամ դիմել ֆինանսական աջակցության: Այս ամենը հնարավոր կլինի այդ հավելվածի միջոցով: Պետական ծառայությունները թվայնացնելը կպահանջի նախևառաջ անվտանգային և հուսալի թվային համակարգեր, որոնք կարող են դիմակայել կիբերհարձակումներին, և որոնք կառավարվում են հստակ կարգավորող կանոններով»,- նշել է Փաուերը:

Նա ասել է նաև, որ ուրախ է հայտարարել՝ 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրվելու ՀՀ-ին աջակցելու, առաջ մղելու թվային վերափոխման նպատակով: Այս համատեքստում Փաուերը հայտարարել է, որ 5 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրվելու՝ «Ամազոն» վեբծառայության և Կառավարության համագործակցությանն աջակցելու համար:

««Ամազոնի» վեբսերվիսի պրոֆեսիոնալիզմը կօգնի Հայաստանին արագ զարգանալ և թվայնացնել իրենց համակարգերի տվյալները: «Ամազոն» վեբծառայությունը կտրամադրի կարևոր վերապատրաստումներ ամպային հաշվարկների ոլորտում, կիբեռանվտանգության ոլորտում, կօգնի Հայաստանին կառուցել և պաշտպանել իր թվային ինքնիշխանությունը բոլոր նրանցից, ովքեր կցանկանան ՀՀ-ին վնաս հասցնել, նաև կտրամադրի հուսալի տեղեկատվություն ՀՀ քաղաքացիներին»,- ասել է նա:

 

Share This Article