Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ֆասթ Բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ:

Մասնագիտական ժյուրին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորությամբ,  ընտրել է տասը լավագույններին:

«Շնորհակալությունս պետք է հայտնեմ Ֆասթ Բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձևաչափի մեջ: Այդ աջակցության շնորհիվ է, որ երիտասարդները հնարավորություն են ստանում ավագ սերնդի հետ այդ խաչմերուկը  ձևավորել, ստեղծագործական կյանք ունենալ և այդ ընթացքը ստանալ հենց այս փառատոնի շրջանակներում», – նշել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։

Հավելենք, որ հուլիսի 19-ից 21-ը Սևանում տեղի կունենա հեղինակային երգի «Հուսո առագաստ -2024» միջազգային փառատոնը: Փառատոնային եռօրյա համերգային ծրագրի շրջանակներում կլինեն նաև հյուրեր այլ երկրներից: Ֆասթ Բանկն արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է:

Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է աջակցությունը Հայաստանի մշակութային նախագծերին:

Մանրամասները՝ տեսանյութում։


Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Share This Article