Դիլիջանի նոր թունել կկառուցվի․ հինը վերականգնելը թանկ կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը հայտնել է, որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով մոտ է լինելու վերականգնման աշխատանքների գումարին:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել, կամ՝ երթևեկությունն ընդլայնելու համար, իսկ նոր թունելի կառուցումն՝ արդեն նոր ստանդարտներով, շատ ավելի նպատակահարմար է և, ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից, հիմնավորված, որովհետև երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է:

«Թունելի ֆինանսավորման կամ դրա իրականացման բաղադրիչն այս վարկային համաձայնագրում չէ։ Քանի որ ի սկզբանե այստեղ խնայողության միջոցներ առաջացան, այս ծրագրի շրջանակներում փոփոխություն կատարեցինք և պատվիրեցինք միայն թունելների նախագծման աշխատանքները։ Ծրագիրն ի սկզբանե ճանապարհի վերակառուցմանն էր վերաբերում, որն արդեն ավարտել ենք, ու այս երկարաձգումը կլուծի մեր ավարտական շրջանի պարտավորությունների կատարումը»,- ասել է փոխնախարարը:

 

TAGGED:
Share This Article