Առաջին անգամ կգործարկվեն ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք

0 Min Read
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: 
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի համար կարող եք այցելել csair.com կայք։
TAGGED:
Share This Article